Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Արարատյան վերելք 190

Արարատյան վերելք 190
17.09.2019 | 13:42

Սեպտեմբերի 27-ին լրանում է Խաչատուր Աբովյանի և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի՝ Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակը: Պատմության մեջ սա Արարատ լեռան առաջին գիտական ուսումնասիրությունն էր, և բիբլիական առասպելի հետջրհեղեղյան հերոսից՝ Նոյից հետո՝ առաջին վերելքը (1829թ. սեպտմբերի 27):

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրինությունը տեղեկացնում է, որ տուն-թանգարանում «Արարատյան վերելք - 190» խորագրով հոբելյանական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 27-ին տեղի կունենա «Արարատի հայացքով» լուսանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումը, որից հետո հաղթող մասնակիցներին կհանձնվեն մրցանակները։ Նախատեսված է հաղթող լուսանկարի վրա AR տեխնոլոգիայի կիրառում՝ «Խաչատուր Աբովյան» ֆիլմից արարատյան տեսարանի հատվածով։ Հաջորդիվ՝ թանգարանի այգում Վահագն Հայրապետյան ջազային քառյակի մասնակցությամբ ջազ համերգ և հյուրասիրություն:

Դիտվել է՝ 3094

Մեկնաբանություններ